Ամառային ուրախ ճամբար

07.06.2021

Այս շաբաթ մենք իրականացնում ենք “Քայլք Կոնդով” նախագիծը։ Նախագիծը հետաքրքիր է, քանի որ ես երբեք Կոնդում չեմ եղել, բայց շատ եմ լսել նրա մասին։ Օրը սկսեցինք հետաքրքիր զրույցով, որի ընթացքում ընկեր Ռինան և ընկեր Դիանան մեզ էին պատմում Վրաստանի և Իրանի հայտնի հին թաղամասների, դրանց ճարտարապետության, կենցաղի և հետաքրքիր ու արտասովոր սովորույթների մասին։ Նախագծի շրջանակում նախատեսում ենք քայլել Կոնդով, տեսնել հին տները։ Մենք գիտենք, որ նախկինում Կոնդում գործել է մզկիթ, որն այժմ դարձել է տուն հայերի համար։ Մենք կգտնենք այդ տունը և կզրուցենք բնակիչների հետ։
Այնուհետև ընկեր Ազնիվի ջոկատի հետ քննարկումներ ունեցանք Երևանի հին թաղամասների, Հին Կոնդի պատմության և “Քայլք Կոնդով” նախագծի մասին։
Օրը ավարտեցինք վրաց-իրանական ավանդույթների մասին հաճելի զրույցով։

Հին Կոնդ


Կոնդ թաղամասը հիմնադրվել է 17-րդ դարում’ դարեր շարունակ գրեթե չենթարկվելով ճարտարապետական փոփոխությունների։ Տները կառուցվել են մեկը մյուսի վրա’ իրենց տակ ամբարելով պատմություն՝ շինություններ, կենցաղային պարագաներ։ 

Թաղամասը Երևանի արևելյան բարձրադիր մասում է։Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։


Տարիներ անց Կոնդը լցվել է 1915 թվի Մեծ եղեռնի գաղթականներով։ Եկվորները ձևափոխել են հնաբնակների տները, կառուցել նորերը՝ համապատասխանեցնելով դրանք իրենց սովորույթներին, նմանեցնելով կորցրած հայրենի տներին։

Սերգեյ Փարաջանով

Երբ Սերգեյը հազիվ 6 տարեկան էր, նրա հորը ձերբակալեցին։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին, իսկ նրա հոր բիզնեսը որակեցին որպես հանցավոր։ Այդուհանդերձ, Փարաջանով֊ավագը չկարողացավ մինչև վերջ հրաժարվել հնավաճառությունից, ինչի պատճառով հաճախակի հայտնվում էր ազատազրկման վայրերում։  Մի անգամ Փարաջանովը ռեժիսոր Լեոնիդ Օսիկայի կնոջը՝ դերասանուհի Սվետլանա Կնյազևային նվիրում է 50 ժապավենազարդ անձեռոցիկ, ինչ֊որ իրերի կույտ և վրացական ազգային կոստյում։ Նվիրելիս անընդհատ ասում է․ «Է՛հ, սիրո՜ւն ես դու, Սվետլանա»։ Պատահում էր, որ նա որդուն՝ Սուրենին ծանոթացնում էր խորթ մոր հերթական թեկնածուի հետ, բայց այդպես էլ չէր ամուսնանում։ Խոսակցություններ էին պտտվում Փարաջանովի և Վլադիմիր Մայակովսկու երբեմնի սիրեցյալ Լիլյա Բրիկի սիրավեպի մասին, բայց այդ հարաբերությունները երկար ընթացք չունեցան։

Հունիսյան ճամբար

05.31.2021

Լյութեր Ջորջ Սիմջյան Ամերիկահայ գյուտարար։ Ծնվել է հունվարի 28ին 1905թ ին Օսմանյան կայսրության Հալեպի գավառում։

Կանխիկ դրամ տրամադրող սարք

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր՝ Citibank) հետ իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Ռազմական թռիչքների սիմուլյատոր

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑