Ճանփորդություն դեպի Տափի բերդ

Ապրիլի 26-ին, առավոտյան ժամը 10-ին մենք ուղևորվեցինք Տափի բերդ:
Այնտեղ շա՜՜՜տ հետաքրքիր և զվարճալի անցավ, ըստ մեր ծրագրի մենք Խոր Վիրապ պետք է չմտնեինք, բայց քանի որ մենք մեզ շատ լավ պահեցինք, գնացինք Խոր Վիրապ: Այնտեղ մենք մտանք մեծ փոսը, մի փոքր վախեցանք, բայց հիշեցինք, որ մենք սեբաստացի ենք և պետք է  չվախենանք, եկեղեցում Տեր հայրի հետ երգեցինք և արտասանեցինք, իսկ մեր փոքրիկները անընդհատ երգում էին Հայաստանի մասին երգեր: Հենց այդտեղ էլ  ճաշեցինք:Շարունակեցինք ճանապարը դեպի Տափի բերդ: Շատ գեղեցիկ վայր էր՝ շրջապատված լեռներով: Մի քիչ վազվզեցինք, խաղացինք և լուսանկարվեցինք, նաև ձեռք բերեցինք նոր ընկեր, անունը՝ Հովհաննես: Նա մեզ տարավ իր ամառանոց, որտեղ բոլորս միասին ճաշեցինք և երկար խաղացինք, իսկ հետո այդ բարի մարդուն շնորհակալութուն հայտնեցինք և ուղևորվեցինք Երևան: Այսպես ավարտվեց մեր հագեցած օրը:

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑